Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. առաջիկա օրերի եղանակը

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 21-ին, 23-25-ը՝ կեսօրից հետո, 22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ 

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 21-22-ն աստիճանաբար կբարձրանա։ 

Երևան քաղաքում` Oգոստոսի 21-22-ը, 25-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-25-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Քաղաքականություն