Սպանվածը տրանս կին էր․ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն նախօրեին մամուլում տարածված` Արմավիրի մարզի 28֊ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ։ Գրություններ են հասցեագրվել պետական իրավասու մարմիններին դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով։
Հաշվի առնելով այն, որ ըստ մամուլի տեղեկությունների` սպանվածը տրանս կին է՝ Պաշտպանն ընդգծում է. իրավասու մարմինների կողմից գործի քննության շրջանակներում պատշաճ գնահատման պետք է արժանանա այն հանգամանքը, թե արդյոք սպանությունը տեղի է ունեցել տուժողի գենդերային ինքնությամբ պայմանավորված ատելության շարժառիթով։
Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը ցույց է տալիս, որ սոցիալական ցանցերում տարածվում է ատելության խոսք, արդարացվում է սպանությունը՝ հաշվի առնելով տուժողի տրանս կին լինելու հանգամանքը։
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ խիստ դատապարտելի է ցանկացած հիմքով ատելության խոսքի և բռնության կոչերի տարածումը, որը լուրջ վտանգ է ներկայացնում մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգի տեսանկյունից և կարող է հանգեցնել ատելության հիմքով հանցանքների կատարմանը։
Պետք է նկատի ունենալ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները երաշխավորում են բոլորի հավասարությունն օրենքի առջև և բոլոր քաղաքացիների պաշտպանությունը ցանկացած տեսակի բռնությունից կամ դրա սպառնալիքից։
Նմանատիպ հոդվածներ
Զոհված զինծառայողը՝ 19-ամյա Վանիկը ընտանիքի միակ որդին էր․ նոր մանրամասներ
Երեկ՝ օգոստոսի 21-ին Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղի հատվածում գտնվող հայկական դիրքում թշնամու կրակոցի հետևանքո...
Արցախում 20 օրական երեխային լորձաթաղանթի այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց
Օգոստոսի 14-ից 21-ն ընկած ժամանակահատվածում թունավորման մեկ դեպք է արձանագրվել Ասկերան քաղաքում:Լորձաթաղանթի այրվածքներո...
Խոշոր թունավորման դեպք շաուրմայից․ 107մարդ, որից 23-ը՝ երեխա
Վլադիմիրում շաուրմայից թունավորվածների թիվը հասել է 107-ի, այդ թվում՝ 23 երեխա, մոտ կեսը հոսպիտալացվել է, հայտնել է Վլադ...
Երևանում պարեկներին եռյակը չկարողացավ մոլորեցնել. հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց
Այսօր՝ օգոստոսի 21-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները...