Դանիան Ուկրաինային կփոխանցի 19 F-16 ինքնաթիռ
Դանիան մտադիր է Ուկրաինային փոխանցել 19 F-16 ինքնաթիռ, կիրակի հայտարարել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը։
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Ֆրեդերիկսենը հույս է հայտնել, որ առաջին վեց կործանիչները Կիև կհասցվեն Ամանորի նախաշեմին։
Նրա խոսքով՝ հաջորդ տարի նախատեսվում է ևս ութ ինքնաթիռ ուղարկել Ուկրաինա, իսկ մնացած հինգը՝ 2025 թվականին։
Կիրակի Ֆրեդերիկսենը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Նրանք այցելել են Դանիայի հարավում գտնվող ավիաբազա։
Ավելի վաղ Զելենսկին այցելել էր Նիդեռլանդներ, որտեղ վարչապետ Մարկ Ռյուտեի հետ Էյնդհովեն քաղաքի մերձակայքում գտնվող ռազմաբազայի անգարում ստուգել էր երկու F-16 կործանիչներ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դանիայի իշխանությունները պատրաստ կլինեն F-16 ինքնաթիռներ տեղափոխել Կիև միայն առանցքային պայմանների կատարումից հետո, մասնավորապես՝ նյութատեխնիկական ապահովման խնդիրները լուծելուց հետո։
Դանիան և Նիդեռլանդները նախկինում խոստացել էին Կիևին փոխանցել F-16 ինքնաթիռները։
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդի կրակոցից զինծառայողի զոհվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
2023 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը, ռասսայական,...
Ադրբեջանը խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊՆ
Օգոստոսի 22- ին, ժամը 06:00-ից 07։00֊ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը Մարտակերտի և Մարտունու շրջաններում խ...
Հերթական սուտն է. Արցախի ՊՆ հաղորդագրությունը
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել։ «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդա...
ՀՀ ՊՆ-ն` ադրբեջանական կողմի հաղորդագրության մասին
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Ադրբեջանի պաշտպանութ...