Հայերը չպետք է լինեն ուկրաինական հակամարտության կողմնակի զոհը․ Օկամպո
Ժնևյան կոնվենցիաների համաձայն՝ Ցեղասպանության ձևերից մեկը խմբի ֆիզիկական ոչնչացման պայմանների ստեղծումն է, դա է տեղի ունենում Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը նվիրված առցանց խորհրդաժողովի ժամանակ այս մասին ասաց անկախ միջազգային փորձագետ, Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։
Նա նշեց, որ Միջազգային քրեական դատարանի որոշմամբ Լաչինի միջանցքը պետք է բացվեր, սակայն ադրբեջանական կողմն անտեսել է այն։
Ըստ նրա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարությունը հաստատում է, որ հնարավոր չէ պարենամթերք, դեղորայք տեղափոխել միջանցքով, սովը նույնպես ցեղասպանություն է, և որ կանխելու պատասխանատվությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վրա է։
«Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները պետք է այնպես անեն, որ փոխեն իրավիճակը, չնայած որ ուկրաինական հակամարտությունը նրանց տարաջատեց»,- ասաց նա՝ հավելելով, որ հայերը չպետք է լինեն ուկրաինական հակամարտության կողմնակի զոհը։
«Բայդենը ճանաչել է 1915 թվականի ցեղասպանությունը, իսկ այժմ անհրաժեշտ է կանխել նոր ցեղասպանությունը»,- նշեց փորձագետը։
Օկամպոն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել դատարանի՝ Լաչինի միջանցքը բացելու որոշումը, և որ այս հարցով ՄԱԿ-ը պետք է քայլեր ձեռնարկի։
Նմանատիպ հոդվածներ
Փալոնը՝ Վաշինգտոնի՝ Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրման ձգձգման մասին
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը կրկին դեմ է արտահայտվել Վաշինգտոնի կողմից Բաքվին ռազմական աջակցության տրամադրմանը՝ հաշվի առ...
Արձանագրեցին, որ սովամահ ենք լինում, շնորհակալ ենք, բայց դրանից ի՞նչ է փոխվում․ Բաբայանը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստի մասին
ՄԱԿ-ի Անվտանգություն խորհուրդը պետք է հստակ բանաձև ընդունի, որովհետեւ ուղղակի հայտարարությունները ոչինչ չեն փոխի։ Այս մա...
Ռազմական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության ներուժ կա. կցորդ
Հայաստանի և Չինաստանի միջև ռազմական տեխնոլոգիաների, խաղաղապահ առաքելությունների ոլորտում համագործակցության զարգացման զգա...
«Ձեղնահարկերի խայտաբղետ կառուցումն այլևս պետք է դադարեցնել». Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետարանն անվավեր է ճանաչել Թումանյան 39 հասցեի բազմաբնակարան շենքում մանսարդային հարկ կառուցելու շինթույլտվ...