Բելառուսում «Վագներ»-ի տեղակայման պատճառով Լատվիայի նախագահն ԱԽ նիստ է գումարել
Ազգային անվտանգության խորհրդի նիստ է գումարվել երկրի արևելյան սահմանին տիրող իրադրությունը և Բելառուսում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ներկայությունը քննարկելու համար։ Այս մասին հայտնել է Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Այսօր ես Ազգային անվտանգության խորհրդի նիստ եմ հրավիրել. օրակարգում են պատիժների քաղաքականությունը հիբրիդային պատերազմի պայմաններում, իրավիճակն արևելյան սահմանին և «Վագներ» խմբի գտնվելը Բելառուսում», - գրել է Ռինկևիչսը X (նախկինում՝ Twitter) սոցցանցում:
Նշվում է, որ ավելի վաղ երկրի կառավարությունը հայտարարել էր, որ Լատվիան օգոստոսի 11-ից կես տարով ուժեղացնում է սահմանային հսկողության ռեժիմը Բելառուսի հետ սահմանակից շրջաններում՝ անօրինականորեն երկիր թափանցելու դեպքերի հաճախանալու պատճառով։ Լատվիայի պետական սահմանային ծառայությունը հաղորդել է, որ անօրինական միգրացիայի հոսքի աճի պատճառով սահմանապահների լրացուցիչ մոբիլիզացում է անցկացնում և աշխատակիցներին հետ է կանչում արձակուրդից։
Ավելի վաղ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հնարավոր է համարել Բելառուսի հետ սահմանի փակումը`այնտեղ «Վագներ» ՄՌԸ-ի գտնվելու պատճառով, բայց միայն Լեհաստանի և Լատվիայի հետ համակարգմամբ:
Հուլիսի վերջին Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին անհանգստություն էր հայտնել, որ Բելառուսում տեղակայված «Վագներ» խմբի մարտիկներն անօրինական միգրանտների անվան տակ կսկսեն թափանցել Լեհաստան։ Նա հայտարարել էր, որ Լեհաստանը տեղեկություններ ունի, թե «Վագներ» խմբի ավելի քան 100 մարտիկ առաջ են շարժվել դեպի բելառուսական Գրոդնոյից ոչ հեռու գտնվող Սուվալկի միջանցք։ Մորավեցկին հայտարարել էր, որ «սա քայլ է դեպի Լեհաստանի տարածքում հետագա հիբրիդային գրոհ»։
Նմանատիպ հոդվածներ
Արձանագրեցին, որ սովամահ ենք լինում, շնորհակալ ենք, բայց դրանից ի՞նչ է փոխվում․ Բաբայանը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստի մասին
ՄԱԿ-ի Անվտանգություն խորհուրդը պետք է հստակ բանաձև ընդունի, որովհետեւ ուղղակի հայտարարությունները ոչինչ չեն փոխի։ Այս մա...
Ռազմական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության ներուժ կա. կցորդ
Հայաստանի և Չինաստանի միջև ռազմական տեխնոլոգիաների, խաղաղապահ առաքելությունների ոլորտում համագործակցության զարգացման զգա...
Փալոնը՝ Վաշինգտոնի՝ Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրման ձգձգման մասին
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը կրկին դեմ է արտահայտվել Վաշինգտոնի կողմից Բաքվին ռազմական աջակցության տրամադրմանը՝ հաշվի առ...
«Ձեղնահարկերի խայտաբղետ կառուցումն այլևս պետք է դադարեցնել». Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետարանն անվավեր է ճանաչել Թումանյան 39 հասցեի բազմաբնակարան շենքում մանսարդային հարկ կառուցելու շինթույլտվ...