Ցուկերբերգը հրաժարվել է մենամարտել Կոլիզեումում. Մասկ
Ամերիկացի միլիարդատեր, գործարար, Tesla, SpaceX և Х (նախկին Twitter) ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում հայտնել է, որ Meta ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը հրաժարվել է մենամարտել Հռոմի Կոլիզեումում։
«Մենամարտի համառոտ նկարագրությունը. ես X-ում կատակեցի Ցուկի (Ցուկերբերգի մականունը - խմբ.) հետ մենամարտի մասին, Ցուկը պատասխանեց. «Ուղարկիր ինձ վայրը»։ Իտալիան սիրով առաջարկեց Կոլիզեումումը, Ցուկը մերժեց», - գրել է Մասկը:
Նա նաև հավելել է, որ Կոլիզեումում մենամարտելու առաջարկից Ցուկերբերգի հրաժարվելուց հետո ինքն առաջարկել է գնալ Meta-ի ղեկավարի տուն որպես «ապահով վայր», ինչին Ցուկերբերգը պատասխանել է, որ «ճանապարհորդում է»։
«Կա՞ առհասարակ մի տեղ, որտեղ նա կմենամարտի», - գրել է Մասկը։
Հիշեցնենք, որ աշխարհի ամենահայտնի միլիարդատերերից երկուսը` Tesla, SpaceX, Twitter ընկերությունների 52-ամյա ղեկավար Իլոն Մասկը և Meta-ի 39-ամյա ղեկավար Մարկ Ցուկերբերգը, պայմանավորվել են մենամարտել իրար դեմ:
Նմանատիպ հոդվածներ
11 զոհ, 6 տուժածներից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում․ ԱՆ-ն՝ ողբերգական վթարից տուժածների մասին
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Շիրակի մարզում այսօր գիշերը տեղի ունեցած վթարի հետևանքով Գյումր...
ՊՆ պաշտոնատար անձ է կալանավորվել 23 հազար դոլար կաշառք ստանալու մեղադրանքով․ ՀԿ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև ՀՀ պ...
Արցախում կրկին հացի որոշակի սղություն է լինելու
Հաշվի առնելով Արցախի ամենամեծ ալրաղացի էլեկտրամատակարարման համակարգում տեղի ունեցած խոշոր վթարը՝ առաջիկա օրերին Արցախում...
Նոր մանրամասներ․ երեխային բռնության ենթարկած կնոջ հեռախոսում նման տեսանյութերը շատ են եղել․ Armlur
Երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած Աննա Արևշատյանն իրավապահներին մեկը մյուսի հետևից հակասող տեղեկություններ...