Շոգերի պատճառով Երևանում շտապօգնության կանչերի թիվը կտրուկ ավելացել է
Այս ամռան ամենաշոգ օրերին՝ օգոստոսի 10-14-ին, Երևանի շտապօգնություն կանչերի թիվը կտրուկ աճել է։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասել է «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը։
«Եթե մինչև օգոստոսի 10-ը շտապօգնություն օրական 750 կանչ էր ստացվում, ապա շոգի պիկին այդ թիվը հասել է 800-830-ի։ Հիմնականում զանգերը կապված են սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, ճնշման հետ կապված խնդիրների հետ։ Եղել են նաև ջերմային հարվածի դեպքեր, ճիշտ է՝ հազվադեպ»,- նշել է նա։
Լրատվամիջցը հայտնում է, որ Գրիգորյանի խոսքով՝ հազվագյուտ կանչեր են կապված եղել սննդային թունավորման հետ։ «Շտապ օգնության» տնօրենը համաքաղաքացիներին խորհուրդ է տալիս շատ ջուր խմել, խուսափել տապակած ուտելիքից, միրգ ու բանջարեղեն օգտագործել:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը հայտնել էր, որ Հայաստանում օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում է գրանցվել օգոստոսի 10-14-ը։ Արաբական թերակղզուց հզոր ջերմային հոսքերի ներթափանցմամբ պայմանավորված ժամը 16:00-18:00-ն Երևանում և Արարատյան դաշտում ջերմաստիճանը հասել է +40-ից +42-ի:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ պաշտոնատար անձ է կալանավորվել 23 հազար դոլար կաշառք ստանալու մեղադրանքով․ ՀԿ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև ՀՀ պ...
11 զոհ, 6 տուժածներից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում․ ԱՆ-ն՝ ողբերգական վթարից տուժածների մասին
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Շիրակի մարզում այսօր գիշերը տեղի ունեցած վթարի հետևանքով Գյումր...
Արցախում կրկին հացի որոշակի սղություն է լինելու
Հաշվի առնելով Արցախի ամենամեծ ալրաղացի էլեկտրամատակարարման համակարգում տեղի ունեցած խոշոր վթարը՝ առաջիկա օրերին Արցախում...
Նոր մանրամասներ․ երեխային բռնության ենթարկած կնոջ հեռախոսում նման տեսանյութերը շատ են եղել․ Armlur
Երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած Աննա Արևշատյանն իրավապահներին մեկը մյուսի հետևից հակասող տեղեկություններ...