Հասարակություն

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Արցախում կրակել են հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ․ քաղաքացուն հաջողվել է փրկվել

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Արցախում կրակել են հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ․ քաղաքացուն հաջողվել է փրկվել
Ադրբեջանական ԶՈւ–ն Արցախում կրակել են հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՆԳՆ-ից։  «Օգոստոսի 15-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է…

Ադրբեջանական ԶՈւ–ն Արցախում կրակել են հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՆԳՆ-ից։ 

 

«Օգոստոսի 15-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19:30-ի սահմաններում, Ավդուռ գյուղի վարչական տարածքի «Գոմեր» կոչվող տեղամասում հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակել են հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ, որը վարում էր Մյուրիշեն գյուղի բնակիչ Մ.Ա.-ն: 

 

Բարեբախտաբար, քաղաքացուն հաջողվել է փրկվել, վնասվել է միայն կոմբայնը»,- ասվում է հրապարակման մեջ։ 
 

Նշվում է, որ կրակոցների պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։

 

[3f477b764671a09fdc52668bef487618.jpg]

[3bb687aec78e955967c4ea86c38ddc3b.jpg]

[d2ebecd941dd0ba395d406607cf6fb46.jpg]

[72bdb474574a43bef67a53418880e506.jpg]

[ffcd6ea73ed839b896c319157b7b0cd0.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250