Արցախում առաջին դասարանցիների համար Այբբենարաններ պետք է հավաքեն երեխաներից․ ԿԳՄՍ փոխնախարար
Մենք ունենալու ենք նախորդ տարվա ծրագիրը և, պարզապես, ելնելով իրավիճակից, որոշ դպրոցներում պետք է ցուցաբերենք լոկալ մոտեցումներ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տված հարցազրույցի ժամանակ ասել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Միքայել Համբարձումյանը:
«Ելնելով տեղանքից, դպրոցից, տեղափոխության հետ կապված խնդիրներից՝ որոշ բաներ փոխվելու են, միանշանակ: Դասագրքերի, գրենական պիտույքների խնդիրներ դեռ կան: Պայուսակների հարցում խնդրի լուծումն իր վրա է վերցրել «Հայ կրթական հիմնարկությունը» և տեղում պայուսակներ կկարի: Տարբեր արձագանքներ կան այս հարցում: Բոլորը նույն հնարավորություններն ունեն, և այդ մինիմալ հնարավորություններից պետք է քաղենք մաքսիմալը»,- նշել է Մ. Համբարձումյանը:
Նա նաև հավելել է․ «Ծրագիրը 1-ին դասարանցիների համար է, և ծնողն ինքն է որոշում` պե՞տք է այդ պայուսակն իր երեխային, թե՝ ոչ. որևէ մեկը նրան պարտադրելու իրավունք չունի: Եթե հնարավոր լինի, 2-րդ, 3-րդ դասարաններում սովորող կարիքավոր երեխաների համար ևս ձեռք կբերենք այդ պայուսակներից»:
ԿԳՄՍՆ տեղակալը նշել է, որ առաջին դասարանցիների համար Այբբենարաններ պետք է հավաքեն երեխաներից և տրամադրեն նրանց՝ հավելելով, որ դասագրքրերը կհավաքվեն դպրոցներում:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ պաշտոնատար անձ է կալանավորվել 23 հազար դոլար կաշառք ստանալու մեղադրանքով․ ՀԿ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև ՀՀ պ...
11 զոհ, 6 տուժածներից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում․ ԱՆ-ն՝ ողբերգական վթարից տուժածների մասին
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Շիրակի մարզում այսօր գիշերը տեղի ունեցած վթարի հետևանքով Գյումր...
Արցախում կրկին հացի որոշակի սղություն է լինելու
Հաշվի առնելով Արցախի ամենամեծ ալրաղացի էլեկտրամատակարարման համակարգում տեղի ունեցած խոշոր վթարը՝ առաջիկա օրերին Արցախում...
Նոր մանրամասներ․ երեխային բռնության ենթարկած կնոջ հեռախոսում նման տեսանյութերը շատ են եղել․ Armlur
Երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած Աննա Արևշատյանն իրավապահներին մեկը մյուսի հետևից հակասող տեղեկություններ...