Ապրիլյան ու 44-օրյա պատերազմների մասնակիցը գերեզմանատան մոտ մեծաքանակ զենք-զինամթերք է թողել
Ապրիլյան ու 44-օրյա պատերազմների մասնակիցը երկու պատերազմներից պարկով զենք-զինամթերք է բերել և թողել է Նորամարգ գյուղի գերեզմանատան սկզբնամասում: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։
«Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել մի տղամարդ և հայտնել, որ Ապրիլյան ու 44-օրյա պատերազմների մասնակից է, երկու պատերազմներից էլ պարկով զենք-զինամթերք է բերել, որը թողել է Նորամարգ գյուղի գերեզմանատան սկզբնամասում:
Նշված վայր Մասիսի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Որոնողական աշխատանքի արդյունքում գերեզմանատան սկզբնամասում հայտնաբերվել է երեք պարկ, որոնց մեջ «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, փամփշտատուփեր, պայթուցիչներով նռնակներ և նռնականետի արկեր կային:
Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել, որի շրջանակում Նորամարգ գյուղի գերեզմանատան զննությամբ հայտնաբերվել են ԱԿՄ տեսակի ինքնաձիգ, «Ֆ-1», «ՌԳԴ», «ՌԳԴՄ» տիպի 4 նռնակ, նռնակի 34 պայթուցիչ, 11 փամփշտատուփ, 3 օպտիկական սարք, նռնականետի 2 արկ, ՌԿԳ-3 ԵՄ հակատանկային ական, տարբեր տրամաչափի և տեսակի 570 փամփուշտ, նռնակի պայթուցիչի 60 բռնակ և ՌՊԿ գրառմամբ 1 ական», - ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ պաշտոնատար անձ է կալանավորվել 23 հազար դոլար կաշառք ստանալու մեղադրանքով․ ՀԿ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև ՀՀ պ...
11 զոհ, 6 տուժածներից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում․ ԱՆ-ն՝ ողբերգական վթարից տուժածների մասին
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Շիրակի մարզում այսօր գիշերը տեղի ունեցած վթարի հետևանքով Գյումր...
Արցախում կրկին հացի որոշակի սղություն է լինելու
Հաշվի առնելով Արցախի ամենամեծ ալրաղացի էլեկտրամատակարարման համակարգում տեղի ունեցած խոշոր վթարը՝ առաջիկա օրերին Արցախում...
Նոր մանրամասներ․ երեխային բռնության ենթարկած կնոջ հեռախոսում նման տեսանյութերը շատ են եղել․ Armlur
Երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած Աննա Արևշատյանն իրավապահներին մեկը մյուսի հետևից հակասող տեղեկություններ...