Թուրքիան վտանգավոր երկիր է․ Գերմանիայի լրագրողների միություն
«Լրագրողների համար Թուրքիան ապահով երկիր չէ»: Այս մասին օգոստոսի 14-ին Գերմանիայի լրագրողների միությունը հայտարարություն է տարածել, գրում է Ermenihaber.am-ը։
Մասնավորապես միությունը հորդորել է լրագրողներին չմեկնել Թուրքիա ոչ՛ աշխատանքային նպատակներով, ոչ էլ զբոսաշրջության:
Կայքը նշում է, որ գերմանական միության կողմից նման հայտարարությունը կապված է վերջերս Թուրքիայում Գերմանիայի պատգամավոր Գյոքայ Աքբուլութի ձերբակալման հետ․
«Այս վերջին դեպքը ևս մեկ անգամ ցուց տվեց, որ Էրդողանն իր բռնակալությունը քննադատողներին դիտարկում է որպես պետության թշնամի»:
Հիշեցնենք, որ գերմանացի կին պատգամավորը ձերբակալվել է օգոստոսի 3-ին Անկարայի օդանավակայանում անձնագրի ստուգումից հետո՝ իր սոցիալական ցանցերում կատարված գրառումների պատճառով։ Սակայն ավելի ուշ Գերմանիայի արտգործնախարարության միջամտությամբ պատգամավորը ազատ է արձակվել և վերադարձել հայրենիք:
Նմանատիպ հոդվածներ
11 զոհ, 6 տուժածներից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում․ ԱՆ-ն՝ ողբերգական վթարից տուժածների մասին
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Շիրակի մարզում այսօր գիշերը տեղի ունեցած վթարի հետևանքով Գյումր...
ՊՆ պաշտոնատար անձ է կալանավորվել 23 հազար դոլար կաշառք ստանալու մեղադրանքով․ ՀԿ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև ՀՀ պ...
Արցախում կրկին հացի որոշակի սղություն է լինելու
Հաշվի առնելով Արցախի ամենամեծ ալրաղացի էլեկտրամատակարարման համակարգում տեղի ունեցած խոշոր վթարը՝ առաջիկա օրերին Արցախում...
Նոր մանրամասներ․ երեխային բռնության ենթարկած կնոջ հեռախոսում նման տեսանյութերը շատ են եղել․ Armlur
Երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած Աննա Արևշատյանն իրավապահներին մեկը մյուսի հետևից հակասող տեղեկություններ...