«Խաչիկը, Վաչիկը, Քաջիկը, Հրաչիկը» օպերացիան, և«գոլդ» համարանիշներով «յաշիկներն» ու ուկրաինական համարանիշներով Lexus-ը

Այսօր՝ օգոստոսի 10-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Սևան քաղաքում մի քանի ավտոմեքենաներ ուղեկցում են միմյանց և իրենց զգում են, ինչպես «ձուկը ջրում»:

Պարեկները տաք հետքերով հայտնաբերում են Mercedes G մակնիշի 88 DB 888 համարանիշի, Mercedes G 500 մակնիշի 88 BJ 888 համարանիշի և Lexus LX 450 մակնիշի BT 8888 BT ուկրաինական համարանիշներով ավտոմեքենաները, որոնք պարեկները տեղափոխում են Ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Վարորդները արդարացել են, թե իրենք ազգականներ են և առանց խախտում կատարելու իրենք իրենց համար շրջում էին և անակնկալի են եկել, երբ պարեկները իրենց կանգնեցրել ու տեղափոխել են «պլաշադկա»: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օպերացիան կրել է «Խաչիկը, Վաչիկը, Քաջիկը, Հրաչիկը» անունը, քանի որ ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում տեղեկություններ ստանալիս աղբյուրը հայտնել է, որ ավտոմեքենաներից մեկի միջից լսվում էր Սիլվա Հակոբյանի «Խաչիկը, Վաչիկը, Քաջիկը, Հրաչիկը» երգը:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ