Ներկայանում է որպես Ստեփանակերտում բնակվող կին ու գումարներ պահանջում. Արցախի ոստիկանություն
ՆԳՆ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունն իրազեկում է, որ ինստագրամյան «Հանդիպում Ստեփանակերտում» օգտահաշիվը, որի օգտատերը ներկայանում է որպես կին և, թե իբր բնակվում է Ստեփանակերտում, կապ է հաստատում Արցախի բնակիչների հետ, շփման միջոցով վստահություն ձեռք բերում, ներգործում հոգեկան աշխարհի վրա, ապա շանտաժի ենթարկելով՝ գումարներ պահանջում: Չվճարելու դեպքում նույն օգտահաշվում ավելացնում է նաև Արցախի բնակիչների լուսանկարները: Այս մասին զգուշացնող հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը:
«Սա ևս կիբեռհանցագործության կամ համակարգչային հանցավորության տեսակ է, որը պահանջում է զգուշավորություն: Ուստի, նմանատիպ և այլ վտանգներից զերծ մնալու համար վարչությունը հորդորում է ցուցաբերել զգոնություն:
Կարևոր է օնլայն տիրույթում հասանելիություն չտալ անձնական տվյալներին, լուսանկարներին: Նման իրավիճակում հայտնվելու դեպքում անմիջապես դիմեք ոստիկանություն։
ՏԿՀԴՊ վարչության հետադարձ կապը`
(047) 94-21-16»,- ասվում է հայտարարությունում:
Նմանատիպ հոդվածներ
Սուրենյանը՝ եղանակի մասին
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.  ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ինչ տեսք կունենա Սուրբ Սարգիս եկեղեցու գետնանցումը վերանորոգումից հետո
Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը ֆեսբուքյան իր էջում...
Ավտոբուսում ուշագնացության դեպքեր են եղել. Աջափնյակում գազատարի կառուցումը մեծ խցանումներ է առաջացնում․ ԶԼՄ
Հաղթանակի կամրջից մինչև Լենինգրադյան փողոցն ընկած հատվածում երեկ՝ օգոստոսի 7-ին, 19։00-ից 21։00-ն ընկած ժամանակահատվածու...
Արցախում հումանիտար աղետը հաղթահարելու համար անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել․ ՀՀ ՄԻՊ
Լեռնային Ղարաբաղը արդեն շուրջ 8 ամիս է շրջափակման մեջ է։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ Մարդու իրավունքների...