Բելգիայից Ուկրաինա է ուղարկվել «Leopard 1» վերանորոգված տանկերի խմբաքանակ
Բելգիայից Ուկրաինա է ուղարկվել «Leopard 1» վերանորոգված տանկերի խմբաքանակ։ Ինչպես հայտնում է Business AM-ը, շահագործումից հանված մեքենաները պատկանել են OIP Land Systems-ին, որը դրանք վերավաճառել է եվրոպական անանուն երկրի: Սակայն Բելգիայի կառավարությունը գործարքին չի մասնակցել: Հոդվածում որպես հնարավոր, գնորդ երկրներ նշվում են Դանիան, Գերմանիան և Նիդեռլանդները։
Վերանորոգումից հետո «Leopard 1»-ի խմբաքանակը Գերմանիայի և Իտալիայի տարածքով տեղափոխվել է Ուկրաինա։ Սկզբում այդ մեքենաները վաճառվում էին 15,000 եվրոյով, սակայն այժմ մեկ տանկի գինը բարձրացել է մինչև 500,000 եվրո:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ուկրաինա ուղարկվելիք բելգիական «Leopard 1» տանկերը գնել է գերմանական կոնցեռնը։ Ուկրաինայի զինված ուժերը 50 տանկի փոխարեն կստանան ընդամենը 30-ը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում
Օգոստոսի 11-ին՝ ժամը 21:25-22:25-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի...
Զինծառայողը հրազենային մահացու վիրավորում է ստացել. ՊՆ
ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ օգոստոսի 10-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում է...
Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը․ ԱՀ ՊԲ
Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը: Այս մասին հայտնում է ԱՀ Պաշտպանության Բանակ-ը։ ...
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ
Արցախի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ Ադրբեջանի ՊՆ-ն, օրվա ընթացքում երկու ապատեղե...