ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փողոցում «տեղ պահելու համար» կանգնակ տեղադրելն արգելված է
Երևանի ավտոկայանատեղիներում կայանելը հաճախ հնարավոր չէ: Պատճառը ոչ միայն կայանատեղ չլինելն է, այլև դրանք կանգնակներով ու տարբեր առարկաներով զբաղեցնելը: Երևանի քաղաքապետարանը պարեկային ծառայության հետ շարունակում է ամենօրյա ուժեղացված ստուգայցերը՝ կանգնակները հեռացնելու և ճանապարհի երթևեկելի հատվածն ազատելու համար: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։
«Հիմնական խնդիրը տնտեսվարողներն են, նաև որոշ անհատներ, որոնք, այսպես ասած, «տեղ պահելու համար» գումար են վաստակում:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքը հստակ նշում է.
«Արգելվում է ճանապարհին թողնել իրեր ու առարկաներ, որոնք կարող են խոչընդոտել ճանապարհային երթևեկությանը»: Սա նշանակում է՝ կանգնակ տեղադրելն արգելվում է»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ քաղաքային իշխանությունը շարունակելու է ստուգայցերը վարչական բոլոր շրջաններում՝ մինչև խնդրի վերջնական լուծումը։
Նմանատիպ հոդվածներ
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուս խաղաղապահներն Արցախում զրահափոխադրիչներով փորձում են բացել շտաբի մուտքը
Արցախում՝ ռուսական խաղաղապահ զորախմբի շտաբի մոտ, զրահամեքենա է բերվել և փորձում են բացել դեպի շտաբ տանող մուտքը: Այս մաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձյուն է տեղացել․ ՌԴ
ՌԴ Մագադանի մարզի կենտրոնական շրջաններում ձյուն է տեղացել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։ Սոցիալական...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ինչ տեսք կունենա Սուրբ Սարգիս եկեղեցու գետնանցումը վերանորոգումից հետո
Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը ֆեսբուքյան իր էջում...
Ավտոբուսում ուշագնացության դեպքեր են եղել. Աջափնյակում գազատարի կառուցումը մեծ խցանումներ է առաջացնում․ ԶԼՄ
Հաղթանակի կամրջից մինչև Լենինգրադյան փողոցն ընկած հատվածում երեկ՝ օգոստոսի 7-ին, 19։00-ից 21։00-ն ընկած ժամանակահատվածու...