Հասարակություն

Հաջողության հասնում է նա, ով պայքարում է. Պարգև Սրբազանը միացել է ամերիկահայերի բողոքի ակցիային

Հաջողության հասնում է նա, ով պայքարում է. Պարգև Սրբազանը միացել է ամերիկահայերի բողոքի ակցիային

Ամերիկաբնակ հայերը գիշերն անցկացրել են հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակի մուտքի մոտ։

 

Նրանք շուրջօրյա անժամկետ հանրահավաք և նստացույց են իրականացնում` ի պաշտպանություն Արցախի` պահանջելով այնտեղ ապրող հայ հայտնիներին միանալ իրենց։ Բողոքի ակցիային մասնակցում է նաև Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև Սրբազանը։

 

«Ես մի բանի եմ հավատում՝ հաջողության հասնում է նա, ով պայքարում է։ Արդարությունն էլ, ճշմարտությունն էլ պահանջում են պայքար։ Եթե մենք չպայքարեինք Հայոց ցեղասպանության ճանաչման համար, ոչ ոք չէր ճանաչի։ Եվ մենք պետք է շարունակենք այս ճանապարհով գնալ։ Եթե մենք ժամանակին չպայքարեինք Արցախի ժողովրդի իրավունքի, անկախության համար, մենք ոչնչի չէինք հասնի։ Այսօր օրհասական պահ է, ամբողջ հայությունը պետք է ոտքի կանգնի», - նշել է  Պարգև Սրբազանը։

 

Սրբազանի խոսքով՝ սփյուռքում գտնվող հայերը պետք է միահամուռ, յուրաքանչյուրն իր երկրում բողոքի ակցիաներ կազմակերպի․ 

 

«Պետք է բոլորի դռները թակել ու հանգիստ չտալ։ Շատ ուրախ եմ, որ մեր երիտասարդները նման ակցիաներ են կազմակերպում, գիշերները չեն քնում, պահանջատեր են»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250