«Գնամ, տեսնեմ` ինչ են խաբում». պատերազմի մասնակիցներին կառավարությունից հանդիպման են հրավիրել
Երևանի Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող պատերազմի մասնակիցներից մի քանիսին ՀՀ կառավարությունից կանչել են հանդիպման։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար, գնդապետ, «Խաչակիրներ» ռազմահայրենասիրական ՀԿ–ի նախագահ Սարգիս Պողոսյանը։
«Մենք պատերազմ ենք ուզում, թող մեզ զենք տան։ Կանչել են կառավարությունից։ Գնամ, տեսնեմ` ինչ են խաբում, գամ` ձեզ ճիշտը կասեմ»,– նշել է Պողոսյանը։
Նա չի մանրամասնել, թե ում հետ են հանդիպելու, սակայն խոստացել է վերադառնալուն պես մանրամասն ասել ամեն ինչ։
Նշենք, որ արդեն որոշ ժամանակ է «Խաչակիրներ» ջոկատի անդամներն ու նրանց աջակիցները կառավարության շենքի մոտ են։ Նրանք պահանջում են Լաչինի միջանցքը բացելու և Արցախում հումանիտար աղետը կանխելուն ուղղված քայլեր ձեռնարկել, իսկ այդ ամենը չկատարելու պարագայում` զինել իրենց, որպեսզի թեկուզ զոհվելու գնով, կարողանան բացել Լաչինի միջանցքը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ է պատասխանել Հայաստանը Երասխի գործարանի վերաբերյալ Ադրբեջանի նամակին
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը ստացել է Ադրբեջանի նամակը Երասխում կառուցվող մետաղաձուլարանի վերաբերյալ և պատ...
Պուտինը կվերընտրվի 2024 թվականին՝ հավաքելով ձայների ավելի քան 90 տոկոսը․ Պեսկով
Ամերիկյան New York Times թերթը օգոստոսի 6-ին հոդված է հրապարակել Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին, որում պարունակվում...
Դատավոր Անի Չիլինգարյանը պետք է ուղիղ ասի՝ Փաշինյանն իրեն ի՞նչ է ասել. Թովմասյան
Վարչական դատարանը՝ դատավոր Անի Չիլինգարյանի նախագահությամբ, մերժել է Թագուհի Թովմասյանի՝ ԱԺ մարդու իրավունքների և հանրայ...
ՄԱԿ-ը մեկնաբանել է Կերչի նեղուցում ռուսական լցանավի վրա հարձակումը
ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում խուսափել հռետորաբանությունից և հակամարտության սրման տանող քայլերից։ РИА Новости-ին ասել է ՄԱԿ...