Ռազմական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող օբյեկտներին. զոհեր կան

Այսօր վաղ առավոտյան Իսրայելի ռազմաօդային ուժերի մարտական ​​ինքնաթիռներն այս գիշեր մի շարք հարվածներ են հասցրել Սիրիայում գտնվող օբյեկտներին:  Իսրայելի օդուժի կողմից Դամասկոսի…

Այսօր վաղ առավոտյան Իսրայելի ռազմաօդային ուժերի մարտական ​​ինքնաթիռներն այս գիշեր մի շարք հարվածներ են հասցրել Սիրիայում գտնվող օբյեկտներին: 

 

Իսրայելի օդուժի կողմից Դամասկոսի հրթիռակոծության հետևանքով չորս սիրիացի զինվորական է զոհվել, ևս չորսը՝ վիրավորվել: 

 

Իսրայելական հարվածների հետևանքով «խոցվել են Դամասկոսի վարչական սահմաններում գտնվող մի շարք օբյեկտներ, նյութական վնաս է պատճառվել»։

 

SANA-ն նաև տեղեկացնում է, որ Սիրիայի կառավարական բանակի ՀՕՊ ուժերին հաջողվել է չեզոքացնել Դամասկոսի ուղղությամբ արձակված իսրայելական հրթիռներից մի քանիսը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250