Հասարակություն
Հայաստանի քաղաքացին փորձել է 2 կիլոգրամանոց ոսկյա շղթա տանել Թուրքիա. նա կալանավորված է
Հայաստանի քաղաքացին փորձել է մաքսանենգ ճանապարհով երկու կիլոգրամանոց ոսկյա շղթա տանել Թուրքիա: Այս մասին հայտնում է Govoritmoskva-ն:
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում նրան ոստիկանները նկատել են։ Շղթան արժե մոտ 9 մլն ռուբլի (93 հազար դոլար), սակայն մաքսանենգը փորձել է ոստիկաններին համոզել, որ այն արժե 50 հազար ռուբլի։ Փորձաքննությունը ցույց է տվել, որ շղթան 99,9%-ով մաքուր ոսկի է։
Տղամարդը կալանավորված է: Մաքսանենգության փաստով քրեական գործ է հարուցվել. նրան սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում։
[bebb20735ecaa3267bd6c0e8696bf9ef.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանցիները ողջունում և լուսանակարվում են Մակրոնի հետ
Նոր մանրամասներ Թրամփի դեմ մահափորձի մեջ մեղադրվողից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ազատություն քեզ, Սրբազան ջան. Գագիկ Ծառուկյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուբեն Ռուբինյան, դո՛ւ ես ֆինանսավորում «Հրապարակ» օրաթերթը. Արմինե Օհանյան
1.0