«Ես այսօր պատրաստ եմ»․ Ցուկերբերգն իր հակառակորդին առաջարկել է մենամարտելու օրը
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ պատրաստ է մենամարտել X սոցցանցի (նախկին Twitter) սեփականատեր Իլոն Մասկի հետ և իր հակառակորդին առաջարկել է կռվել օգոստոսի 26-ին:
«Ես այսօր պատրաստ եմ: Ես նրան առաջարկեցի օգոստոսի 26-ի ամսաթիվը, երբ նա ինձ մարտահրավեր նետեց, բայց նրանից ոչ մի հաստատում չեղավ», - գրել է Ցուկերբերգը Threads սոցիալական ցանցում՝ մեկնաբանելով Մասկի գրառումն այն մասին, որ ինքն ակտիվորեն պատրաստվում է մենամարտին:
Միևնույն ժամանակ, Ցուկերբերգը հավելել է, որ թերահավատ է, որ մենամարտը կկայանա իր առաջարկած ամսաթվին։
Իր հերթին Մասկը ենթադրել է, որ դիմացկունությամբ զիջում է Ցուկերբերգին։
«Եթե մենամարտը կարճ տևի, ապա ես կարող եմ հաղթել: Եթե այն ձգձգվի, ապա նա կարող է հաղթել դիմացկունության շնորհիվ: Ես շատ ավելի ծանր եմ, ինչի պատճառով էլ խառը մենամարտերում կան քաշային կատեգորիաներ», - գրել է Մասկը սոցիալական ցանցում՝ հավելելով, որ նա կշռում է մոտ 136 կգ։ Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մասկի հասակը 185 սմ է, Զուկերբերգի քաշը՝ 70 կգ, հասակը՝ 173 սմ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդել էինք, որ միլիարդատերեր Մարկ Ցուկերբերգի և Իլոն Մասկի մենամարտը կհեռարձակվի X սոցկայքի սոցկայքի ուղիղ եթերում: Այս մասին հայտնել էր Մասկն իր միկրոբլոգում:
Նա նաև հավելել էր, որ ամբողջ հասույթը կուղղվի վետերանների բարեգործությանը:
Հիշեցնենք, որ աշխարհի ամենահայտնի միլիարդատերերից երկուսը` Tesla, SpaceX, X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը և Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, պայմանավորվել են մենամարտել իրար դեմ: Մասկը իր միկրոբլոգի հարթակում հաղորդագրություն էր հրապարակել այն մասին, որ «պատրաստ է վանդակի մեջ կռվել Ցուկերբերգի հետ»: Դրանից հետո Ցուկերբերգը հրապարակել էր Մասկի գրառման էկրանակադրը՝ «Ուղարկիր ինձ վայրը» մակագրությամբ։ Այնուհետև Մասկը Ցուկերբերգին պատասխանել էր՝ «Վեգաս, Octagon»: Octagon-ը մրցավայր է, որն օգտագործվում է UFC մենամարտերի համար:
Նմանատիպ հոդվածներ
Արցախում հումանիտար աղետը հաղթահարելու համար անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել․ ՀՀ ՄԻՊ
Լեռնային Ղարաբաղը արդեն շուրջ 8 ամիս է շրջափակման մեջ է։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ Մարդու իրավունքների...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ինչ տեսք կունենա Սուրբ Սարգիս եկեղեցու գետնանցումը վերանորոգումից հետո
Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը ֆեսբուքյան իր էջում...
Ավտոբուսում ուշագնացության դեպքեր են եղել. Աջափնյակում գազատարի կառուցումը մեծ խցանումներ է առաջացնում․ ԶԼՄ
Հաղթանակի կամրջից մինչև Լենինգրադյան փողոցն ընկած հատվածում երեկ՝ օգոստոսի 7-ին, 19։00-ից 21։00-ն ընկած ժամանակահատվածու...
Արցախից հայտարարում են՝ «ԿԽ Աղդամով մուտքը միայն մեկ դեպքում կարող ենք ընդունել՝ Վագիֆ Խաչատրյանին հետ բերելուց»
«Կարմիր խաչի Աղդամով մուտքն Արցախ միայն մեկ դեպքում ենք կարող ընդունել՝ Վագիֆ Խաչատրյանին հետ բերելուց»։ Այս մասին հայտա...