Արցախում պարկեր են հավաքում` ալյուրի պահեստավորման գործընթացը կազմակերպելու համար

ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հայտարարություն է տարածել.

 

«Կապված Արցախի լիակատար պաշարման ու դրանից բխող հետևանքների հետ՝ ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում ալյուրի պարկերի խիստ պակաս է զգացվում, որոնք անհրաժեշտ են աղացած ալյուրը պարկավորելու, հացի արտադրամասեր տեղափոխելու,ինչպես նաև պահեստավորելու համար։ Բոլորիս համար այս դժվար պահին հացի արտադրության և ալյուրի պահեստավորման գործընթացը բնականոն հունով կազմակերպելու համար խնդրում և հորդորում ենք ` բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն և կարող են ԱՀ ԳԳԱ հիմնադրամին տրամադրել պարկեր, դիմեն հիմնադրամ կամ զանգահարեն 097 11 66 08 հեռախոսահամարով»։ 

 

Քաղաքականություն