Մասկը խոստացել է վճարել Twitter-ի հավանումների պատճառով անարդարացի տուժածների ծախսերը
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտնել է, որ իր X սոցիալական ցանցը (նախկինում՝ Twitter) պատրաստ է վճարել անարդար տուժածների ծախսերը` իրենց գործատուների կողմից հարթակում արված գրառումների կամ հավանումների համար դատական հայցերի համար։
«Եթե ձեր գործատուն անարդարացի է վարվել ձեզ հետ, քանի որ դուք ինչ-որ բան տեղադրել կամ հավանել եք այս հարթակում, մենք կվճարենք ձեր օրինական պահանջը: Առանց սահմանափակումների», – գրել է Մասկը X սոցիալական ցանցում:
Նշենք, որ Twitter Inc. հիմնադրվել է 2006թ. Մասկը վերջապես փակեց 44 միլիարդ դոլար արժողությամբ գնման գործարքը 2022 թվականի աշնանը։ Հուլիսին ռեբրենդինգ է իրականացվել, սոցցանցի լոգոն փոխվել է X-ի։ Մասկը նախապես ասել էր, որ սոցցանցի տարբերանշանը վերջնական տեսքի է բերվելու։
Նոյեմբերին Իլոն Մասկը հայտարարեց, որ կվերականգնի արգելափակված հաշիվները սոցցանցում այն բանից հետո, երբ իր հարցման մասնակիցների մեծամասնությունը կողմ արտահայտվօ էջերի «համաներմանը»։ Մինչ այս հարցումների հիման վրա բացվել էր նաև ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի էջը
Նմանատիպ հոդվածներ
Արցախից հայտարարում են՝ «ԿԽ Աղդամով մուտքը միայն մեկ դեպքում կարող ենք ընդունել՝ Վագիֆ Խաչատրյանին հետ բերելուց»
«Կարմիր խաչի Աղդամով մուտքն Արցախ միայն մեկ դեպքում ենք կարող ընդունել՝ Վագիֆ Խաչատրյանին հետ բերելուց»։ Այս մասին հայտա...
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշված է. «Կարևորում ենք Միավորված ազգերի կազմակերպության, Եվրամիությա...
ՀՀ ողջ տարածքն Ադրբեջանում ներկայացվում է ադրբեջանական անուններով. ԱԳՆ
Ադրբեջանական պետական հեռուստաընկերությունը ցուցադրել է 35 րոպեանոց «ֆիլմ», որում ՀՀ ամբողջ սուվերեն տարածքը ներկայացվում...
ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը՝ հիվանդ արցախցու մասին
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է ռեպորտաժը, որը Երևանում բուժում ստացող ստեփանակերտցի օնկոլոգիական հիվանդի մաս...