Ֆիզիկական լավ վիճակում չեմ, բայց պետք է վերադառնամ Արցախ. Պարգև Սրբազան
Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ԱՄՆ-ում սրտի փոխպատվաստումից հետո կվերադառնա Արցախ։ Այս մասին Alpha News-ի եթերում հայտարարել է Սրբազանն՝ արձագանքելով հարցին, թե ինչո՞ւ է 44-օրյա պատերազմից հետո մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ ե՞րբ է վերադառնալու հայրենիք։
«Ես պետք է սիրտս փոխեմ, որովհետեւ 4-5 հատ սրտի վիրահատություն եմ տարել։ Վերջին 1,5 տարվա ընթացքում էլ մի քանի վիրահատություն տարա՝ ստենդ դրեցինք, ստամոքսս պայթեց՝ վիրահատեցինք, վերջերս էլ աճուկային ճողվածքի վիրահատություն արեցին: Սպասում եմ Green Card ստանամ, հերթի դնեն, որ սիրտս փոխեն, հենց փոխեն՝ պիտի հետ գամ։
Ֆիզիկական լավ վիճակում չեմ, քաշս 59-60 կգ է, դե, եզրակացությունն արդեն դուք արեք։ Բայց, իհարկե, պետք է վերադառնամ մեր հայրենի հող և Արցախ»,- ասել է Արցախի թեմի նախկին առաջնորդը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախից հայտարարում են՝ «ԿԽ Աղդամով մուտքը միայն մեկ դեպքում կարող ենք ընդունել՝ Վագիֆ Խաչատրյանին հետ բերելուց»
«Կարմիր խաչի Աղդամով մուտքն Արցախ միայն մեկ դեպքում ենք կարող ընդունել՝ Վագիֆ Խաչատրյանին հետ բերելուց»։ Այս մասին հայտա...
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշված է. «Կարևորում ենք Միավորված ազգերի կազմակերպության, Եվրամիությա...
ՀՀ ողջ տարածքն Ադրբեջանում ներկայացվում է ադրբեջանական անուններով. ԱԳՆ
Ադրբեջանական պետական հեռուստաընկերությունը ցուցադրել է 35 րոպեանոց «ֆիլմ», որում ՀՀ ամբողջ սուվերեն տարածքը ներկայացվում...
ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը՝ հիվանդ արցախցու մասին
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է ռեպորտաժը, որը Երևանում բուժում ստացող ստեփանակերտցի օնկոլոգիական հիվանդի մաս...