«Ֆրանսիան հիմա չի դիտարկում Նիգերից զորքը հանելու հարցը». Կատրին Կոլոնա
Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավար Կատրին Կոլոնան այսօր ասել է, որ ներկայումս չի դիտարկվում զորքը Նիգերից դուրս բերելու հարցը, քանի որ ֆրանսիական ստորաբաժանումները տեղակայված են այդ երկրի օրինական իշխանությունների հետ պայմանավորվածության համաձայն։
«Նման հարց օրակարգում չկա: Ֆրանսիական զորքերը գտնվում են Նիգերում՝ օրինական իշխանությունների հետ ստորագրված համաձայնագրերի հիման վրա, ահաբեկչության դեմ պայքարում աջակցելու համար»,- ասել է Կոլոնան:
Միաժամանակ նա նշել է, որ հուլիսի 26-ի ռազմական հեղաշրջումից հետո Փարիզը դադարեցրել է ռազմական և քաղաքացիական համագործակցությունը Նիգերի հետ։
Այսօրվա դրությամբ Նիգերում կա մոտ 1500 ֆրանսիացի զինծառայող: Կոլոնայի խոսքով, ֆրանսիական ուժերի շուրջ իրավիճակը հանգիստ է: Նա հույս է հայտնել, որ «այդպես էլ կմնա»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի ներգրավմամբ արագընթաց երթուղի ստեղծելու ուղղությամբ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղ...
Հրաչյա Սարգսյանի նշանակումն անակնկալի է բերել ՊՆ աշխատակիցներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ պաշտոնական լրահոսում հայտնվեց տեղեկություն, որ Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ն...
ՄԱԿ-ը մեկնաբանել է Կերչի նեղուցում ռուսական լցանավի վրա հարձակումը
ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում խուսափել հռետորաբանությունից և հակամարտության սրման տանող քայլերից։ РИА Новости-ին ասել է ՄԱԿ...
«Աշխարհի վրա կախված է միջուկային պատերազմի ստվերը»․ Գուտերեշ
Միջուկային պատերազմի ստվերը կրկին կախվել է աշխարհի վրա։ Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ճապոն...