Էրդողանը ծրագրում է նոր շրջագայություն Պարսից ծոցի երկրներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս ամսվա ընթացքում ծրագրում է երկրորդ շրջագայությունը Պարսից ծոցի երկրներ: Այդ մասին հայտնել է CNN Türk հեռուստակայանը, որի փոխանցմամբ, սեպտեմբերին նախագահը կարող է նաև Գերմանիա մեկնել։
Ավելի վաղ Էրդողանն այցելել է Քաթար, Արաբական Միացյալ Էմիրություններ և Սաուդյան Արաբիա։ Նրա այդ ուղևորությունների ընթացքում կնքվել են ընդհանուր հաշվով մոտ 50 միլիարդ 700 միլիոն դոլարի պայմանագրեր:
«Օգոստոսին նախատեսվում է նախագահի երկրորդ շրջագայությունը Պարսից ծոցի տարածաշրջան, ենթադրվում է, որ նախագահը կայցելի Բահրեյն, Օման, Քուվեյթ, ինչպես նաև Իրաք»,- ասվում է հաղորդագրությունում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի ներգրավմամբ արագընթաց երթուղի ստեղծելու ուղղությամբ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղ...
Հրաչյա Սարգսյանի նշանակումն անակնկալի է բերել ՊՆ աշխատակիցներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ պաշտոնական լրահոսում հայտնվեց տեղեկություն, որ Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ն...
ՄԱԿ-ը մեկնաբանել է Կերչի նեղուցում ռուսական լցանավի վրա հարձակումը
ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում խուսափել հռետորաբանությունից և հակամարտության սրման տանող քայլերից։ РИА Новости-ին ասել է ՄԱԿ...
«Աշխարհի վրա կախված է միջուկային պատերազմի ստվերը»․ Գուտերեշ
Միջուկային պատերազմի ստվերը կրկին կախվել է աշխարհի վրա։ Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ճապոն...