Ռուս օդաչուները բարդ թռիչքներ են կատարել ՀՀ-ի երկնքում
Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի օպերատիվ-մարտավարական ավիացիայի ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչների օդաչուներն ուսումնամարզական թռիչքների շրջանակում բարդ և բարձրագույն օդանավավարության տարրեր են կատարել: Այս մասին տեղեկացնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` օդաչուների հաստիքային կազմը թռիչքներ է իրականացրել տարբեր բարձրություններում ցերեկային և գիշերային ժամերին:
Զինծառայողների ուսումնամարզական թռիչքներն իրականացվել են անհատապես, զույգերով, օղակներով և էսկադրիլիաներով «Էրեբունի» ավիաբազայի երկնքում։
«Հատուկ ուշադրություն է դարձվել երիտասարդ օդաչուների պատրաստությանը, որոնք ուսումնասիրել են ինքնաթիռների մարտական և տարաշարժման հնարավորությունները` արբանյակային նավիգացիոն համակարգի կիրառմամբ»:
Ուսումնամարզական թռիչքներին ներգրավվել են Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ավելի քան 120 զինծառայողներ, գործարկվել է շուրջ 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում` ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչներ:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում
Օգոստոսի 11-ին՝ ժամը 21:25-22:25-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի...
Զինծառայողը հրազենային մահացու վիրավորում է ստացել. ՊՆ
ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ օգոստոսի 10-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում է...
Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը․ ԱՀ ՊԲ
Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը: Այս մասին հայտնում է ԱՀ Պաշտպանության Բանակ-ը։ ...
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ
Արցախի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ Ադրբեջանի ՊՆ-ն, օրվա ընթացքում երկու ապատեղե...