ՊՆ УАЗ-ը բախվել է ձիուն. 10-ամյա երեխան մարմնական վնասվածքներ է ստացել
Այսօր՝ օգոստոսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 11։00-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի Վարդենիսի վարչական տարածքում ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված УАЗ մակնիշի ավտոմեքենան բախվել է ձիուն։
Ինչպես հայտնում է լրատվականը, բախման հետևանքով ձիավարը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 10-ամյա Ժորա Մ․-ն ընկել է ձիու վրայից և մարմնական վնասվածքներով, շտապօգնության ավտոմեքենայով, տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։
Նմանատիպ հոդվածներ
Կասպից ծովի ադրբեջանական հատվածը ցնցվել է. երկրաշարժը զգացվել է Հայաստանում
Կասպից ծովի ադրբեջանական հատվածը ցնցվել է: Հուլիսի 26-ին, տեղական ժամանակով ժամը 11:03-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 07:03...
«Փյունիկի» ֆուտբոլիստներին տեղափոխող օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Օսլոյում
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզիկներին ու Նորվեգիա մեկնած պատվիրակությանը Բուդյոյից Երևան տեղափոխող օդանավը արտակարգ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հոնկոնգում ֆրանսիացի հայտնի էքստրեմալն ընկել է 68-րդ հարկից
Հոնկոնգում իր էքստրեմալ սպորտով հայտնի ֆրանսիացին մահացել է՝ ընկնելով բնակելի շենքի 68-րդ հարկից։ 30-ամյա Ռեմի Լյուսիդին...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Խոշոր հրդեհ Երևան-Սևան ավտոճանապարհին. այրվում է մոտ 10 հա բուսածածկույթ
Օգոստոսի 3-ին, ժամը 12։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաք չհասած այրվու...