
Առանց տեխզննության երթևեկող մեքենայի վարորդի և ուղևորի մոտ, նաև մեքենայում թմրանյութ է հայտնաբերվել

Հուլիսի 31-ի երեկոյան Գեղարքունիքի մարզի պարեկները Սեւանի թերակղզու տարածխքում կանգնեցրել են առանց տեխզննության երթեւեկող «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա:
33-ամյա վարորդը, որը Եղվարդի բնակիչ է, կասկածելի վարք է դրսեւորել: Պարեկները վարորդին եւ երեւանցի 20-ամյա եւ 24-ամյա երկու ուղեւորին ապօրինի թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության Սեւանի բաժին:
Վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել են դարչնագույն, չորացած, մոխրացած զանգվածով կաթուցիչ եւ մարիխուանայի նմանվող զանգվածով պոլիէթիլենային երկու տոպրակ:
24-ամյա ուղեւորի խուզարկությամբ իրավապահները հայատնաբերել են կաթուցիչ՝ 4,6 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով եւ դեղնականաչավուն չորացված, մանրացված զանգվածով պոլիէթիլենային տոպրակ:
33-ամյա վարորդն ասել է, որ մեքենայում էլի թմրանյութ ունի: