
Թայֆունի պատճառով Ճապոնիայում չեղարկվել է առնվազն 264 չվերթ

Ճապոնիայում երկրին մոտեցող Կանուն թայֆունի հետևանքով առնվազն 264 չվերթ է չեղարկվել։ Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով NHK հեռուստաալիքին։
Թայֆունը, որն ստացել է 6 սերիական համարը, Ճապոնիային է մոտենում հարավային պրեֆեկտուրայի՝ Օկինավայի և երկրի հարավ-արևելքում գտնվող Կագոսիմա պրեֆեկտուրայի կողմից։ Սպասվում է, որ փոթորիկը ճապոնական կղզիներ կհասնի օգոստոսի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում։
Թայֆունի՝ երկրին մոտենալու պատճառով JAL (Japan Airlines Corporation) ավիաընկերությունը այսօր չեղարկել է դեպի Օկնավա ու Կագոսիմա և հակառակ ուղղություններով կայանալիք 67 չվերթ, ANA (All Nippon Airways) ավիաընկերությունը՝ 73։ Վերջինս չեղարկել է ևս 124 չվերթ, որոնք պետք է իրականացվեն վաղը՝ օգոստոսի 1-ին։
Հաղորդվում է, որ օրվա ընթացքում կավելալանան չեղարկված չվերթների թվաքանակը։