Հասարակություն
Պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Կոտայքի մարզի գումարտակի պարեկները Երևան-Սևան ճանապարհին հայտնաբերել, ձերբակալել, և մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 28-ամյա և 30-ամյա երեք երիտասարդների։ Այս մասին հայտարարում է ՀՀ ոստիկանությունը։
«28-ամյա ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվել են դեղահաբեր, իսկ վարորդը իրավապահներին հայտնել է, որ մեքենայում թմրանյութ ունի։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով երկու փաթեթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանցիները ողջունում և լուսանակարվում են Մակրոնի հետ
Նոր մանրամասներ Թրամփի դեմ մահափորձի մեջ մեղադրվողից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ազատություն քեզ, Սրբազան ջան. Գագիկ Ծառուկյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուբեն Ռուբինյան, դո՛ւ ես ֆինանսավորում «Հրապարակ» օրաթերթը. Արմինե Օհանյան
1.0