
Ինչպես են թուրքական ծագման դեղերը հայտնվում հայաստանյան դեղատներում․ News

Հայաստանյան դեղատներում պարբերաբար հայտնվում են անօրինական ճանապարհով Հայաստան ներմուծված դեղեր՝ նախատեսված թուրքական շուկայի համար։ Դրանք արտաքին տեսքով շփոթության աստիճանի նման են ՀՀ-ում գրանցված նույնանուն դեղերին, սակայն տարբերվում են թե՛ արտադրության երկրով և թե՛ գրանցման սերիական համարով: Այս մասին NEWS.am-ը պարզել է՝ ուսումնասիրելով դեղերի շուկան Հայաստանում։
Դեռևս մայիսին «Հանուն Հայկականի» ֆեյսբուքյան խմբի անդամներից Մերի Հովհաննիսյանն ահազանգել էր, որ ասթմայով հիվանդ թոշակառու մայրը դեղատնից գնել է 13.000 դրամ արժողությամբ «Սերետիդ» անվանումով դեղամիջոցը, և արդեն տանը պատահաբար պարզել, որ տուփի վրա թուրքերեն մակնշումներ են առկա, ինչը նշանակում է, որ դեղը նախատեսված է թուրքական շուկայի համար։ Նշենք, որ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի գրանցված դեղերի տեղեկատուում գրանցված է «Սերետիդ» տեսակի շնչառման դեղափոշին, որի արտադրման երկիրը Ֆրանսիան է, իսկ ասթմայով հիվանդների համար նախատեսված թուրքական ծագման որևէ այլ տեսակի դեղամիջոց Հայաստանում գրանցված չէ։
Ավելի ուշ NEWS.am-ը պարզել է, որ ֆրանսիական արտադրության դեղամիջոցը նախկինում Հայաստան է ներմուծվել Ռուսաստանից, սակայն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների արդյունքում՝ տվյալ դեղի մատակարարումը դադարեցվել է։ Ներկայումս որոշ դեղատներում դարձյալ առկա է ֆրանսիական արտադրության տվյալ դեղամիջոցը, սակայն, թե ինչ ճանապարհով է այն ներմուծվել Հայաստան, հայտնի չէ։
ՀՀ առողջապահության նախարարությունից NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ ներկայումս Հայաստանում գրանցված է թուրքական ծագման ընդամենը մեկ տեսակի դեղամիջոց։ Խոսքը Բիեմեքսոլ (յոհեքսոլ) տեսակի ներակրկման լուծույթի մասին է, որի գրանցման հավաստագրի իրավատերը թուրքական Բիեմ իլակ Սան ընկերությունն է (Տանգոդան/Կանկայա, Անկարա, Թուրքիա):
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։