ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ՝ Բաղրամյան պողոտայում․ անհետ կորած և գերի ընկած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անում
Այս րոպեներին Էջմիածնի «Քիմիկների զորամաս»-ի անհետ կորած ու գերության մեջ գտնվող զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անում նախագահական նստավայրի մոտ։ Նրանցից մեկն ասաց
«Դառել ենք ֆուտբոլի գնդակ․ էս կառույցից են կառույց, էնտեղից ստեղ։ 3 տարի ա անընդհատ խաբում ու խաբում են։ Փաշինյա՛ն, են ժամանակ ասում էիր՝ ով չմասնակցi պատերազմին՝ 15 տարի կդատվի։ Բա խի՞ դավաճաններին չես դատում» ,- ասաց նրանցից մեկը։
Նրանք հայտարարեցին, որ մի քանի րոպե ևս կսպասեն։
«Եթե տասը րոպե կամ կես ժամից մեզ չընդունեցին, ապա կրկին փողոց ենք փակելու, բայց ոչ թե կես ժամ, մեկ ժամով, այլ ավելի երկար՝ մինչև մեր ձայնը կլսեն» ,- հայտարարեցին նրանք։
Հիմա, արդեն, նրանք փակում են Բաղրամյան պողոտան, Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը։
Հիշեցնենք, որ Էջմիածնի «Քիմիկների զորամաս»-ի անհետ կորած և գերի ընկած զինծառայողների հարազատներն անցած շաբաթ ևս փակել էին Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը։ Նրանք պահանջում են հանդիպում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Հավելենք, որ անհետ կորած և գերի ընկած զինծառայողների հարազատներն ասացին, որ մինչև չստանան իրենց հարցերի պատասխանները՝ ոչ մի տեղ չեն գնալու։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ վիճակում է վթարի ենթարկված պարեկը․ մանրամասներ
Քիչ առաջ իրանժվիճակը Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում կրկին լարվեց։ Տեղում երթևեկող մեքենաներից մեկը վթարի ենթարկեց պարեկա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գարիկ Պապոյանն ու Իվետա Մուկուչյանը կոչով դիմել են միջազգային կառույցներին
Արդեն 227 օր է, ինչ Արցախը շարունակում է աշխարհի հետ կապից կտրված մնալ։ Պահն օրհասական է․ սննդի ու հացի անվերջանալի հերթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վիճաբանություն՝ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում
Այս րոպեներին Էջմիածնի «Քիմիկների զորամաս»-ի անհետ կորած ու գերության մեջ գտնվող զինծառայողների հարազատները բողոքի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ կառավարությունը հումանիտար օգնություն ուղարկեց Արցախ
ՀՀ կառավարությունը հումանիտար օգնություն ուղարկեց Արցախ։ Օգնության չափը 400 տոննա է։Բեռներում հիմնականում ալյուր, ձեթ, մ...