Սկանդալ Ստալինի մասին Պուտինի խոսքերի պատճառով. Լեհաստանում ՌԴ դեսպանը ԱԳՆ է կանչվել
Լեհաստանում ՌԴ դեսպանին կանչել են ԱԳՆ, Պուտինի՝ Ստալինի կողմից Լեհաստանին հողերը փոխանցելու մասին խոսքերի պատճառով:
Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավիեցկին հայտարարել է, որ արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ, անվտանգության խորհրդի նիստում ասել էր, որ Լեհաստանը ԽՍՀՄ-ի եւ Իոսիֆ Ստալինի որոշման շնորհիվ ստացել է «զգալի հողեր արեւմուտքում, Գերմանիայի հողերը»։ ՌԴ նախագահի խոսքով՝ Լեհաստանի առաջնորդները «հաշվում են ՆԱՏՕ-ի հովանու ներքո կոալիցիա ստեղծելու, Ուկրաինայի ռազմական հակամարտությանը միջամտելու և ավելի մեծ կտոր պոկելու վրա», այսինքն՝ «բելառուսական հողերի մի մասը ստանալու»:
«Ստալինը ռազմական հանցագործ էր, որը պատասխանատու էր հարյուր հազարավոր լեհերի մահվան համար: Պատմական ճշմարտությունը չի քննարկվում։ Ռուսաստանի Դաշնության դեսպանը կկանչվի Արտաքին գործերի նախարարություն»,- Twitter-ում գրել է Մորավիեցկին։
Նմանատիպ հոդվածներ
Ուղղակի խայտառակություն է. Տաթևիկ Հայրապետյանը՝ Շառլ Միշելի հայտարարության մասին
«Փաշինյան–Շառլ Միշել–Ալիև եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդես է եկել հայտարարութ...
Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը լուծվել է, քննարկման ենթակա չէ. Սալիվան
«Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցելու հարցը լուծվել է և քննարկման ենթակա չէ»...
Սիմոնյանի և Սոբչակի սպանության փորձի անհրաժեշտություն չկա. Պոդոլյակ
Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ ուկրաինական իշխանությունների կողմից RT հեռուստաալիքի գ...
Պուտինը վստահո՞ւմ է Շոյգուին․ պատասխան Պեսկովից
Հունիսի 24-ին լրագրողները Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարից հետաքրքրվել են, թե արդյոք ն...