Հասարակություն
Երևանում փրկարարներն ագռավին դուրս են բերել արգելափակումից
Հուլիսի 19-ին, ժամը 13։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդավառի լճի մոտակայքում գտնվող արտաքին լուսավորման սյուների միջև ագռավ է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները եռածունկ սանդուղքի օգնությամբ թռչունին դուրս են բերել արգելափակումից:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ասիայի խոշորագույն աղի լիճը սկսել է վերականգնվել
Հայտնի է` որքան մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի աջակիցների հանրահավաքին
5.0
Ջերմաստիճանը կնվազի մինչև -1°C․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրկին կրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկում. կան զոհեր և վիրավորներ
5.0