Ռուսաստանի կողմից պատասխան կլինի․ Պուտինը՝ Ղրիմի կամուրջի դեպքի մասին
Այն, ինչ տեղի ունեցավ հուլիսի 17-ին Ղրիմի կամրջի վրա, Կիևի ռեժիմի հերթական ահաբեկչությունն է, Ռուսաստանից պատասխան կլինի, այժմ պաշտպանության նախարարությունը համապատասխան առաջարկներ է պատրաստում։ Այս մասին երկուշաբթի օրը հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի ղեկավարը հարձակումն անվանել է անիմաստ հանցագործություն, քանի որ կամուրջը երկար ժամանակ չի օգտագործվում ռազմական փոխադրումների համար։
«Սա Կիևի ռեժիմի հերթական ահաբեկչությունն է։ Սա հանցագործություն է, որը ռազմական տեսանկյունից անիմաստ է, իմաստ չունի, քանի որ Ղրիմի կամուրջը երկար ժամանակ չի օգտագործվում ռազմական փոխադրումների համար։ Բայց դաժան է, քանի որ անմեղ քաղաքացիներ են վիրավորվել, մահացել»,- ասել է նա։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի կողմից պատասխան կլինի։
«Պաշտպանության նախարարությունը պատրաստում է համապատասխան առաջարկություն»,- եզրափակել է ՌԴ նախագահը։
Հուլիսի 17-ին ՌԴ ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել էր, որ ուկրաինական երկու վերգետնյա անօդաչու թռչող սարքեր գրոհել են Ղրիմի կամուրջը Կրասնոդարի երկրամասի 145-րդ հենակետի մոտ։ Արդյունքում կամուրջը վնասվել էր ու երթևեկությունը դադարեցվել։
Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել էր, որ միջադեպի հետևանքով մահացել են շրջանի երկու բնակիչ՝ ամուսնական զույգ, նրանց դուստրը հոսպիտալացվել է։
Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտարարել է Ղրիմի կամրջի վրա միջադեպում ուկրաինական հատուկ ծառայությունների ներգրավվածության մասին։ Համաձայն ՌԴ ՔՕ 205-րդ հոդվածի («Ահաբեկչություն»)՝ հարուցվել է քրեական գործ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակել է Սարուշեն գյուղի տարածքում աշխատող կոմբայնի ուղղությամբ
Հուլիսի 23-ին, ժամը 10:00-ից 12:50 ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը, ընդհատումներով կրակ է բացել Սարուշեն գյ...
Ադրբեջանի ԶՈւ–ն կրկին կրակել է Սյունիքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանի ԶՈւ–ն կրկին կրակել է Սյունիքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանու...
Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հերթական ստահոդ հաղորդագրությունը. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ-ն հուլիսի 28-ին տարածել է հերթական ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ համապատասխան ստորաբաժանում...
Ուկրաինայի Զինված ուժերը ձախողում են՝ չնայած արևմտյան երկրների վարժանքներին․ Washington Post
ԱՄՆ-ն և այլ երկրներ ուկրաինական զորքերին սովորեցրել են բարդ հարձակողական զորավարժություններ և նրանց տրամադրել ականազերծմ...