ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Էրդողանի՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության դիմումը հաստատելու որոշումը
Մոսկվան չի մոռանում, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Այս մասին RTVI-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Անկարայի որոշումը՝ հաստատելու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը։
Նրա խոսքով՝ Կրեմլը դատում է ըստ արարքների և համապատասխան եզրակացություններ անում։
«Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է. մենք երբեք չենք մոռացել դրա մասին: Մենք դատում ենք գործերով, եզրակացություններ անում»,- ասել է Զախարովան։
Հիշեցնենք, ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Թուրքիան համաձայնել է Շվեդիային ընդունել որպես ռազմական բլոկի մաս։ Նրա խոսքով՝ համաձայնությունը ձեռք է բերվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ բանակցությունների ընթացքում։
Նշենք նաև, որ CNN Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանը կարող է վավերացնել ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումը մինչև հուլիսի 21-ը։ Դրական որոշման դեպքում փաստաթուղթը կստորագրի Էրդողանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ երբ կկայանա Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը
Հուլիսի 15-ին Բրյուսելում կկայանա Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչ...
Իրանցի խորհրդականը ասել է՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու ցանկության հետևում ինչ մտադրություններ են
Նախիջևանը Ադրբեջանի Հանրապետությանը կապելու ցանկության հետևում այն մտադրություն է, որ նախ Հայաստանը բաժանեն երկու մասի:...
Վլադիմիր Գասպարյանը «լվացել է» 2 մլրդ դրամի գույք. Հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր շուրջ 2 մ...
Արայիկ Հարությունյանը այսօր հանդես կգա ուղերձով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ժամը 22:00-ին առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ հանդես կգա ո...