Ուկրաինայում սկսել են կառուցել «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան
Ուկրաինայում սկսվել է թուրքական ավիաշինական Baykar ընկերության կողմից «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրության ձեռնարկության կառուցումը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ռազմավարական արդյունաբերության նախարար Ալեքսանդր Կամիշինը։
«Եթե խոսենք «Բայրաքթար» գործարանի մասին, որի մասին խոսում են Ուկրաինայում արդեն մի քանի տարի, ապա այս գործարանի շինարարական աշխատանքները սկսվել են։ Դրա շուրջ բանակցություններ եղան, հետո եղան դադարեցումներ, սկանդալներ։ Այս գործարանը սկսեց կառուցվել գործնականում, և ոչ միայն հուշագրերի վրա», - ասել է Ալեքսանդր Կամիշինը Ռադա հեռուստաալիքի եթերում:
Հուլիսի 8-ին Թուրքիան և Ուկրաինան հուշագիր են ստորագրել անօդաչու սարքերի համատեղ արտադրության զարգացման մասին։ Թուրքական Baykar ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը հայտնել է, որ ընկերությունն ակնկալում է 2025 թվականին սկսել Ուկրաինայում Bayraktar TB2 և Bayraktar Akinci անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈւ–ն կրկին կրակել է Սյունիքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանի ԶՈւ–ն կրկին կրակել է Սյունիքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանու...
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական կեղծ պնդումն է տարածել. Արցախի ՊԲ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 3-ին՝ ժամը 10:40-11:40-ը կրակ են բա...
Եվս մեկ անգամ հորդորում ենք ստահոդ և կեղծ լուրեր չշրջանառել. Արցախի ՊՆ
Համացանցի որոշ օգտատերեր շրջանառում են ստահոդ տեղեկություններ այն մասին, թե իբր հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետև...
Շոյգուն հայտարարել է ՌԴ-ի պատասխանի մասին՝ ԱՄՆ-ի` Ուկրաինային կասետային ռումբեր մատակարարելու դեպքում
Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն լրագրողներին տված հարցազրույցում ասել է, որ եթե ԱՄՆ-ն կասետային զինամթերք մատակարար...