Մենք շատ ուշադիր հետևելու ենք Էրդողան-Զելենսկի բանակցությունների արդյունքներին. Պեսկով
Կրեմլը հետաքրքրությամբ է սպասում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բանակցությունների արդյունքներին, որոնք կկայանան հուլիսի 7-ին Ստամբուլում։ Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, մենք շատ ուշադիր հետևելու ենք բանակցությունների արդյունքներին, մենք պահպանում ենք մեր կառուցողական, գործընկերային հարաբերությունները Անկարայի հետ։ Մենք թանկ ենք գնահատում այդ հարաբերությունները և զգում ենք փոխադարձությունը թուրքական կողմից։ Ուստի, իհարկե, մեզ համար հետաքրքիր կլինի պարզել, թե ինչ է քննարկվելու պարոն Էրդողանի և պարոն Զելենսկու միջև»,- ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Ինչպես նշել է Պեսկովը, Թուրքիայի ղեկավարը բազմիցս մեծ ջանքեր է գործադրել Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար՝ կատարելով միջնորդի դեր։ Եվ դա միշտ բարձր է գնահատվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։ Խոսելով Էրդողանի և ռուս գործընկերոջ միջև հետագա հանդիպման հնարավորության մասին՝ Կրեմլի խոսնակը չի բացառել դա։
«Ինչ վերաբերում է առաջիկա շփումներին, մենք չենք բացառել դա։ Պուտինն ու Էրդողանը հաճախ են շփվում, մենք ձեզ կտեղեկացնենք»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Նախօրեին՝ հուլիսի 6-ին, Էրդողանի գրասենյակը հաստատել էր, որ հուլիսի 7-ին Ստամբուլում տեղի է ունենալու էրդողան-Զելենսկի հանդիպումը։ Նշվել է, որ հանդիպումից հետո Վահդեթտինի տաղավարում (Թուրքիայի ղեկավարի նստավայրերից մեկը) կարող է տեղի ունենալ մամուլի ասուլիս։
Նմանատիպ հոդվածներ
«Կոչ ենք անում Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը». Զախարովա
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, հերթական ասուլիսի ժամանակ նշել է, որ խիստ մտահոգված ենք հրադադարի խախտման դեպքերի և Լաչին...
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանի հետ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը տարածաշրջանային հարցեր է քննարկել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Բաթումի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին...
Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայ...