Մոտ ապագայում ուկրաինական բանակը կհամալրվի թուրքական արտադրության հաուբիցներով
Հուլիսի 6-ին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ բրիգադի գեներալ Ալեքսեյ Գրոմովը ուկրաինական լրատվականներից մեկին տված հարցազրույցում խոսել է նոր սպառազինության ձեռքբերման մասին:
Մասնավորապես Գրոմովը նշել է, որ մոտ ապագայում ուկրաինական բանակը համալրվելու է թուրքական արտադրության «T-155 Fırtına» հաուբիցներով:
«Այս պահին սպասվում է Ուկրաինայի զինված ուժերում չկիրառված Archer և Fırtına նոր համակարգերի մատակարարմանը»,- Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ասել է ուկրաինացի պաշտոնյան:
Նշենք, որ վերոհիշյալ հաուբիցը 8-25 կմ հեռավորության վրա գտնվող թիրախի ուղղությամբ 15 վրկ-ում կարող է արձակել 3 կրակոց: Այն մարտական առաջադրանքի կատարումից հետո 30 վայրկյանում կարող է փոխել կրակային դիրքը, իսկ 20 վայրկյանում լիցքավորվել նոր 48 փամփուշտով:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական կեղծ պնդումն է տարածել. Արցախի ՊԲ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 3-ին՝ ժամը 10:40-11:40-ը կրակ են բա...
Ադրբեջանի ԶՈւ–ն կրկին կրակել է Սյունիքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանի ԶՈւ–ն կրկին կրակել է Սյունիքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանու...
Եվս մեկ անգամ հորդորում ենք ստահոդ և կեղծ լուրեր չշրջանառել. Արցախի ՊՆ
Համացանցի որոշ օգտատերեր շրջանառում են ստահոդ տեղեկություններ այն մասին, թե իբր հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետև...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Բելառուսում ապամոնտաժվում են ռուս ժամկետային զինծառայողների վրանային ճամբարները
Ազատություն ռադիոկայանի բելառուսական ծառայության փոխանցմամբ՝ Planet Labs-ի արբանյակային լուսանկարները արձանագրել են բելա...