Ռազմական

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Բելառուսում ապամոնտաժվում են ռուս ժամկետային զինծառայողների վրանային ճամբարները

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Բելառուսում ապամոնտաժվում են ռուս ժամկետային զինծառայողների վրանային ճամբարները
Ազատություն ռադիոկայանի բելառուսական ծառայության փոխանցմամբ՝ Planet Labs-ի արբանյակային լուսանկարները արձանագրել են բելառուսական երեք հիմնական պոլիգոնների տարածքում ուսումնամարզական վրանային…

Ազատություն ռադիոկայանի բելառուսական ծառայության փոխանցմամբ՝ Planet Labs-ի արբանյակային լուսանկարները արձանագրել են բելառուսական երեք հիմնական պոլիգոնների տարածքում ուսումնամարզական վրանային ճամբարների վերացումը, որտեղ մարզվել են ռուս մոբիլիզացվածները։ Խոսքը Բարանովիչի, Լեպելի և Օսիպովիչի մոտ գտնվող զորավարժությունների մասին է։

 

Մասնավորապես, 2023 թվականի հուլիսի 4-ին արված լուսանկարում Բարանովիչիի մոտ գտնվող Օբուզ-Լեսնովսկի մարզադաշտի ճամբարն այլևս չկա։ Արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ 2022 թվականի հոկտեմբերին կառուցված ճամբարի ապամոնտաժումը սկսվել է միայն հունիսի 30-ին։

 

Ռուս զինվորականները Լեպել պոլիգոնում են գտնվում 2022 թվականի հոկտեմբերի կեսերից։ 2023 թվականի հուլիսի 4-ի լուսանկարը ցույց է տալիս, որ տեղում գտնվող վրանային քաղաքը նույնպես ապամոնտաժման փուլում է։

 

Միևնույն ժամանակ, վերջերս հայտնի դարձավ Բելառուսում նոր վրանային ճամբարի մասին, որը, վարկածներից մեկի համաձայն, նախատեսված է Վագներ ՊՄԿ-ի վարձկանների համար։ Այս տեղեկատվության հաստատումը դեռևս չկա։

 

[ada8f3f81448490f069408ad28fe108f.jpeg]

[a1ee479b85a700bb09d7bcb5cbe06ba3.jpeg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250