Հասարակություն

Միլաշինայի և Նեմովի վրա հարձակվողները շրջել են առանց պետհամարանիշի մեքենայով. Չեչնիայի օմբուդսմեն

Միլաշինայի և Նեմովի վրա հարձակվողները շրջել են առանց պետհամարանիշի մեքենայով. Չեչնիայի օմբուդսմեն

Լրագրող Ելենա Միլաշինայի և փաստաբան Ալեքսանդր Նեմովի վրա հարձակում կատարողները դեռևս չեն բացահայտվել։ Այս մասին հայտարարել է Չեչնիայի օմբուդսմեն Մանսուր Սոլտաևը։ 

«Այս պահին հարձակվողները բացահայտված չեն։ Որքան գիտեմ, նրանք շրջել են առանց պետհամարանիշների մեքենայով»,- մեջբերում է РИА Новости-ն։ 

Սոլտաևի կարծիքով՝ տեղի ունեցածը կարող է ուղղված լինել Չեչնիայի իշխանությունների վարկաբեկմանը։ 

Ավելի վաղ Հյուսիսային Օսիայում մարդու իրավունքների հանձնակատար Թամերլան Ցգոևը հայտնել էր, որ Նեմովն ու Միլաշինան Մոսկվա կհասցվեն։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250