Բերման է ենթարկվել Սյունիքի նախկին մարզպետի որդին. ԶԼՄ

Հունիսի 29-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Քրեական հետախուզության բաժնի ծառայողները և ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, Տավուշի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
 

Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ոսկեվան-Բաղանիս ավտոճանապարհով ընթացող Mercedes մակնիշի ավտոմեքենայում կասկածելի անձինք կան և ավտոմեքենայի մեջ հնարավոր է զենք-զինամթերք լինի: 

Ոստիկանները մեկնել են նշված վայր, որտեղ նկատել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և կանգնեցրել այն: Նշված ավտոմեքենայում հայտնաբերվում է կրփազենք, իսկ բեռնախցիկում՝ փայտե մահակ և ավտոմեքենան, վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժին։

 

Ըստ լրատվականի ուղևորներից մեկը եղել է Սյունիքի մարզի բնակիչ 27-ամյա Տրդատ Խաչատրյանը, ով Սյունիքի նախկին մարզպետ «Լիսկա» մականվամբ Սուրիկ Խաչատրյանի որդին է, ում եղբայրը՝ Տիգրան Խաչատրյանը, գտնվում է հետախուզման մեջ: 
 

 

Քաղաքականություն