Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Georgian Airways-ի դեմ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 10 տարի ժամկետով պատժամիջոցներ է սահմանել վրացական Georgian Airways ավիաընկերության դեմ, որը վերսկսել է ուղիղ չվերթները դեպի Ռուսաստան, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Սահմանափակումները, մասնավորապես, նախատեսում են ակտիվների արգելափակում, առևտրային գործառնությունների դադարեցում, Ուկրաինայի տարածքով թռիչքների և տարանցման դադարեցում, տնտեսական և ֆինանսական պարտավորությունների կատարման կասեցում, լիցենզիաների և այլ թույլտվությունների չեղարկում։
Անձնական պատժամիջոցներ են սահմանվել նաև ավիաընկերության հիմնադիր Թամազ Գաիաշվիլիի նկատմամբ։
Ընդհանուր առմամբ, Ուկրաինան հուլիսի 1-ին ընդլայնել է պատժամիջոցները 192 ֆիզիկական անձանց, հիմնականում Ռուսաստանի քաղաքացիների և 291 ընկերությունների և իրավաբանական անձանց նկատմամբ:
Վրացական Georgian Airways ավիաընկերության հիմնադիր Թամազ Գաիաշվիլին հայտարարել է, որ իրեն չեն հետաքրքրում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից իր և իր ձեռնարկության դեմ սահմանված պատժամիջոցները։
«Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թե ով ինչ է ներկայացնում իմ դեմ։ Ընդհանուր առմամբ, ես այս թեման կթողնեմ առանց մեկնաբանության»,- ասել է Գաիաշվիլին։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մ...
Արցախի ԱԺ-ն կոչ է արել ՀՀ-ին՝ անհապաղ դադարեցնել վաշինգտոնյան բանակցությունները
Արցախի Ազգային ժողովն այսօրվա նիստում հայտարարությամբ դիմել է Վաշինգտոնում գտնվող ՀՀ պատվիրակությանը՝ կոչ անելով դադարեց...
Վաշինգտոնում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը
Վաշինգտոնում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը։ Հայտնում է ԱԳ նախարարություն...
Մեկնարկել է Միրզոյան-Բլինկեն-Բայրամով եռակողմ հանդիպումը
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջան...