Վարչապետի հրաժարականը պահանջող թղթի հեղինակը Տիրան Խաչատրյանն է եղել. Անդրանիկ Քոչարյան
Ես չեմ կարող հասկանալ ու ընկալել փետրվարյան դեպքերին բանակի կեցվածքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով 202021-ի փետրվարին ԳԾ հայտարարությունը, որտեղ պահանջում էին վարչապետի հրաժարականը:
«Ես շատ լավ հասկանում եմ՝ ոնց է ծնվել այդ թուղթը, բայց այդ թղթի տակ վերջինը ստորագրել է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը:
Նախաձեռնության հեղինակին մենք բազմիցս կանչում ենք քննիչ հանձնաժողով, բայց ինքն այստեղ քաղաքական հարթակներում է ֆռֆռում, որովհետեւ նախկինում եղել է դաշնակցական: վերջերս էլի տեսակետ է հայտնել Փաշինյանի մասին, ոչ պետական կեցվածքով: Հիմա իրար կողք դրեք ԳՇ նախկին պետի արած հայտարարությունը եւ ԳՇ պետի նախկին տեղակալի հայտարարությունը: Մի տեղում զգացվում է պետության ընկալում, մյուս տեղում ախպերական: Խոսքը Տիրան Խաչատրյանի մասին է»,-ասել է նա:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ինքը կասկածներ ունի, որ այդտեղ դրսի հետք կա, Անդրանիկ Քոչարյանն ասել է. «Իհարկե, եթե մենք ունենայինք այն հետախուզական կառույցները, որոնք երազում ենք ունենալ, մենք չէինք կասկածի, վստահ կիմանայինք՝ ովքեր են»:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մ...
Արցախի ԱԺ-ն կոչ է արել ՀՀ-ին՝ անհապաղ դադարեցնել վաշինգտոնյան բանակցությունները
Արցախի Ազգային ժողովն այսօրվա նիստում հայտարարությամբ դիմել է Վաշինգտոնում գտնվող ՀՀ պատվիրակությանը՝ կոչ անելով դադարեց...
Վաշինգտոնում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը
Վաշինգտոնում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը։ Հայտնում է ԱԳ նախարարություն...
Մեկնարկել է Միրզոյան-Բլինկեն-Բայրամով եռակողմ հանդիպումը
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջան...