Փորվել է շուրջ 7000 մետր. վրացական նախագիծը կկրճատի Լարս տանող ճանապարհը
Վրաստանում հաշվետվություն են ներկայացրել տարածաշրջանում ամենաերկար և աշխարհի 6 ամենամասշտաբային թունելներից մեկի շինարարության ընթացքի մասին:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տվյալներով` Խաչի լեռնանցքում գտնվող 9 կիլոմետրանոց թունելից արդեն 6 760 մետրը փորվել է:
Խոսքը Խաչի լեռնանցքում գտնվող թունելի մասին է, որը Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածի (Գուդաուրի-Կոբի)` շրջանցիկ ճանապարհի մի մասն է:
Նշվում է, որ տարհանման թունելի 3 կմ 820 մետրն արդեն փորվել է։ 15 մետր տրամագծով թունելով երթևեկությունը կիրականացվի 2 ուղղությամբ, 3 գծով: Յուրաքանչյուր 500 մետրում կլինեն տարհանման ելքեր։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել, ինչպես նաև մեկ կամրջի վերանորոգման աշխատանքներ իրականացնել: Գոյություն ունեցող ճանապարհի երկարությունը 34 կմ է, թունելը կկրճատի այն 11 կմ-ով: Դա նաև թույլ կտա անխափան երթևեկություն ապահովել ամենավտանգավոր հատվածում: Եթե այժմ այն անցնում են ավելի քան 1 ժամում, ապա ծրագրի ավարտից հետո կպահանջվի 15 րոպե։
Արդյունքում Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) ճանապարհի ժամանակը 2 ժամ 30 րոպեից կկրճատվի մինչև 1 ժամ 45 րոպե։ Նախագծի ընդհանուր արժեքը 1,2 մլրդ լարի է։
Հիշեցնենք, որ նախագիծը պետք է ավարտվեր 2022 թվականին, սակայն համաճարակի պատճառով ժամկետը փոխվեց։ Թբիլիսիում պնդում են, որ նախագիծը կավարտվի 2024 թվականին։
Նմանատիպ հոդվածներ
«Սա աննախադեպ իրադարձություն է մեր երկրի պատմության համար». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախը...
Երևան-Բաթում այսօրվա գնացքը Թբիլիսիից այն կողմ չի շարունակի ճանապարհը. հայտնի է պատճառը
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Երևան-Բաթում ուղերթի գնացքը չի հասնի իր նպատակակետին՝ Վրաստանի տարածքում վերականգնողակա...
Երևան-Գյումրի ավտոճանապարհը գյուղացիները բացել են. մանրամասներ
Երևան-Գյումրի ավտոճանապարհը բացել են: Auroranews-ին ոստիկանության լրատվական ծառայությունից ասացին, որ ճանապահը մարդիկ փա...
Տիգրան Առաքելյանին խոշտանգելու առնչությամբ Պաշտպանի գրության հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ քաղաքացի Տիգրան Առաքելյանին խոշտանգելու առերևույթ դեպքի առնչությամբ Պաշտպանի գրութ...