Հասարակություն

«Նույն տրամաբանությամբ, առաջարկում եմ Էկոնոմիկայի նախարարությունն ամբողջությամբ քաչալացնել». Սամսոն Գրիգորյան

«Նույն տրամաբանությամբ, առաջարկում եմ Էկոնոմիկայի նախարարությունն ամբողջությամբ քաչալացնել». Սամսոն Գրիգորյան

«Էկոնոմիկայի նախարարությունը, պատճառաբանելով, որ փողոցում վաճառվող ձմերուկն ու սեխը հնարավոր է կտրվեն կեղտոտ դանակով և հնարավոր է չպահպանվեն պահպանման կանոնները, ընդհանրապես արգելում է դրանց կտրված վիճակում վաճառքը՝ սահմանելով մինչև 100,000 դրամ տուգանք»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գործարար Սամսոն Գրիգորյանը: 


«Նույն տրաբանությամբ, առաջարկում եմ Էկոնոմիկայի նախարարությունն ամբողջությամբ քաչալացնել, որովհետև հնարավոր է՝ պարկովչիկներից մեկը գլխին ոջիլ ունենա։ 


Այո կոպիտ է, ցինիկ և զավեշտալի, սակայն ոչնչով չտարբերվող սիրելի նախարարության բերած օրենքներից և հիմնավորումներից։ 
Թվեր, ապացույցներ, հետազոտություններ, տարանջատումներ, ո՞ւր են, իսկ սառնարաններով խանութներն ինչո՞ւ չեն առանձնացվել, իսկ լվացարաններով և ծածկերով տաղավարներին ինչո՞ւ չեն առանձնացվել։ 


Այսքանից հետո, ինձ համար առնվազն նպատակներն անհասկանալի են։ Խնդիր միանշանակ կա, լուծում էլ կա, բայց ոչ երբեք նման սիրողական և տգետ մակարդակով։ 
Դնում եմ իշխանության պաշտելի եվրոպական և ամերիկյան խանութներից նկարներ»:

 

[af0daf20340aab4bc7446d82703051db.jpg]

 

[b0ae6a32618b4e04768a6a87a1703afd.jpg]

 

[fa43ac693cbe89bde85820f8c78cb1e9.jpg]

 

[87e346684beb005d0eb1229e85e6d568.jpg]

 

[8047f2b2dd4cc9697e2c1a0f69154077.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250