
Ուկրաինան գաղտնի արժեքավոր սրբապատկերներ է տեղափոխել Ֆրանսիա․ Լուվր

Լուվրը հաստատել է, որ Ուկրաինան գաղտնի արժեքավոր սրբապատկերներ է տեղափոխել Ֆրանսիա։ Դրանք Փարիզ են բերվել Կիևից։ Լուվրի տնօրեն Լորանս դե Կարը ցուցահանդեսի բացումից առաջ հրապարակայնորեն հայտարարել է, որ դա ընդամենը ժամանակավոր պահեստ է, «մինչև հակամարտության ավարտը»։
Նշվում է, որ Լուվրում շտապ բացվեց նոր բաժին՝ բյուզանդական և արևելյան քրիստոնեական արվեստ, հետո հայտարարվեց, որ տասնմեկ սրբապատկերներ ուղարկվել են ինչ-որ տեղ վերականգնման. մնացած չորսը ցուցադրվել են։
Kp.ru-ն նշում է, որ հեշտ է ենթադրել, որ ֆրանսիացիներն օգտագործել են դիվանագիտական փոստի ուղիները արվեստի առարկաներ արտասահման տեղափոխելու համար։
«Ֆրանսիացիները գիտեին, թե ինչ վերցնել. այս սրբապատկերներն ամենաարժեքավոր ցուցանմուշներն էին: Եվ հիմա ոչ ոք չի կարող ասել, թե արդյոք անգին մասունքները կվերադառնան ուղղափառության միջնաբերդ», նշում է լրատվամիջոցը: