
Որ դեպքում ԵՄ-ը կկարողանա «Վագներին» ներառել «ահաբեկիչների ցուցակում»․ աղբյուր

Եվրոպական Միությունը չի կարող ինքնուրույն նախաձեռնել «Վագների» խմբի ընդգրկումը ԵՄ «ահաբեկիչների ցուցակում», քանի որ դրա համար անհրաժեշտ է դաշինքի երկրներից մեկի նախնական որոշումը։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Բրյուսելի աղբյուրին։
Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի խորհրդարանների նախագահները ավելի վաղ կոչ էին արել ԵՄ-ին ««Վագներ» զինված կազմավորումը ներառել ահաբեկչական գործողությունների հետ կապված անձանց, կազմավորումների և ստորաբաժանումների ցուցակում»։
«Եվրամիության օրենսդրության համաձայն՝ կազմակերպությունը Եվրամիությունում ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկելու նախապայմանը պետական մակարդակով իրավասու մարմնի որոշումն է, օրինակ՝ դատարանի որոշումը կամ վարչական մարմնի արգելքի որոշումը (ԵՄ պետություններից մեկում)։ Սա նշանակում է, որ ԵՄ-ն իր մակարդակով չի կարող գործել առանց նման պետական որոշման»,- ասել է աղբյուրը։
Նա նաև ընդգծել է, որ «Վագների» ընդգրկումը Եվրամիության ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում հնարավոր է միայն այն դեպքում, երբ կազմակերրպության գործողությունները, համաձայն ԵՄ օրենսդրության, լինեն «ահաբեկիչ» սահմանման տակ։