Ստոլտենբերգը պատերազմում Ուկրաինայի հաղթանակը նշել է որպես ՆԱՏՕ-ին անդամակցելու պայման
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ պատերազմում Ուկրաինայի հաղթանակը երկրին Հյուսիսատլանտյան դաշինքին հնարավորինս արագ ընդունելու պայմաններից մեկն է։ Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի հետ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում Ստոլտենբերգն ընդգծել է, որ «ՆԱՏՕ-ի դռները միշտ բաց են» Ուկրաինայի համար։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
«Այժմ ամենահրատապ խնդիրն այն է, որ Ուկրաինան հաղթի որպես ինքնիշխան պետություն։ Հիմնական ուշադրությունը պետք է դրվի Ուկրաինայի հաղթանակի ապահովման վրա, որովհետև եթե նախագահ Պուտինը (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին) հաղթի այս պատերազմում, միանալն այլևս իմաստ չի ունենա։ Եվ դա նախապայման է Ուկրաինայի անդամակցության շուրջ քննարկման համար»,- ասել է Ստոլտենբերգը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ին Ուկրաինայի արագ անդամակցության հայտ է ներկայացրել 2022 թվականի սեպտեմբերի 30-ին։ Միևնույն ժամանակ, Զելենսկին խոստովանել էր, որ Կիևը անդամակցություն չի ստանա մինչև պատերազմի ավարտը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ԱԺ-ն կոչ է արել ՀՀ-ին՝ անհապաղ դադարեցնել վաշինգտոնյան բանակցությունները
Արցախի Ազգային ժողովն այսօրվա նիստում հայտարարությամբ դիմել է Վաշինգտոնում գտնվող ՀՀ պատվիրակությանը՝ կոչ անելով դադարեց...
Վաշինգտոնում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը
Վաշինգտոնում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը։ Հայտնում է ԱԳ նախարարություն...
Մեկնարկել է Միրզոյան-Բլինկեն-Բայրամով եռակողմ հանդիպումը
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջան...
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մ...