Ոստիկանները հայտնաբերել են ԱՄՆ դեսպանատան կեղծ համարանիշներով մեքենա
Երեկ՝ հունիսի 27-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանում BMW X5 մակնիշի ավտոմեքենա է շրջում, որի վրա տեղադրված դիվանագիտական համարանիշները կեղծ են։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Շենգավիթ վարչական շրջանում հայտնաբերում են նշված BMW X5-ը, որից հետո ժամանած Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազորները վարորդին՝ կեղծիք կատարելու կասկածանքով տեղափոխում են Ոստիկանության Մալաթիայի բաժին։
Արդեն տեղում վարորդը՝ Երևանի բնակիչ 42-ամյա Կարեն Պետրոսյանը հայտնել է, որ «ԱՄՆ դեսպանատան 01 D 011 AM համարանիշները, որոնք կեղծ են, գտնվում են իր ավտոմեքենայի բեռնախցիկում»։
Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նմանատիպ հոդվածներ
«Սա աննախադեպ իրադարձություն է մեր երկրի պատմության համար». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախը...
Երևան-Բաթում այսօրվա գնացքը Թբիլիսիից այն կողմ չի շարունակի ճանապարհը. հայտնի է պատճառը
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Երևան-Բաթում ուղերթի գնացքը չի հասնի իր նպատակակետին՝ Վրաստանի տարածքում վերականգնողակա...
Տիգրան Առաքելյանին խոշտանգելու առնչությամբ Պաշտպանի գրության հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ քաղաքացի Տիգրան Առաքելյանին խոշտանգելու առերևույթ դեպքի առնչությամբ Պաշտպանի գրութ...
Երևան-Գյումրի ավտոճանապարհը գյուղացիները բացել են. մանրամասներ
Երևան-Գյումրի ավտոճանապարհը բացել են: Auroranews-ին ոստիկանության լրատվական ծառայությունից ասացին, որ ճանապահը մարդիկ փա...